Արցախում ժամանակավորապես կդադարեցվի սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիներից դիմումների ընդունումը
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումն օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի:
Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: