Քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքարը սկսված է. 14 ուժերը գլխավորող հայտնի և անհայտ դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերն իրենց առաջին հանդիպումները սկսեցին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։ Իսկ ովքե՞ր են ընգրկված 14 քաղաքական ուժերի ցուցակներում, որոնք կմրցեն միմյանց հետ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանալու ակնկալիքով։ Factor TV-ն ուսումնասիրել է նախընտրական ցուցակները։

Վիճակահանությամբ որոշված՝ քվեաթերթիկում առաջինը «Հանրային ձայն» կուսակցությունն է՝ 46 հոգուց բաղկացած ցուցակով։ Թեև կուսակցությունը հանրությանն ավելի հայտնի է Ոստիկանության նախկին աշխատակից, այս պահին հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանով, բայց այն գլխավորում է կուսակցության ղեկավար, կալանավայրում գտնվող Արտակ Գալստյանը։ Նրան 48 դրվագով մեղադրանք է առաջադրված փողերի լվացման և խարդախությունների մասով։ Առաջին դեպքը չէ, որ Գալստյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում. տարբեր տարիներին նա մեղադրվել է շորթում իրականացնելու համար։

«Հանրային ձայն» կուսակցության երկրորդ և երրորդ հորիզոնականներում են «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և անկուսակցական Ամալյա Սարգսյանը։

Քվեաթերթիկում երկրորդ համարը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է այս պահին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 34-ամյա Ավինյանի քաղաքական գործունեությունը սկսվել է 2017 թվականից․ նա սկզբում եղել է ավագանու անդամ «Ելք» դաշինքով, իսկ իշխանափոխությունից հետո 3 տարի զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։ 2022 թվականի սեպտեմբերի 23-ից ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ, սակայն, փաստացի, իրականացնում է քաղաքապետի գործառույթները։

Կուսակցության 181 հոգուց բաղկացած ցուցակի երկրորդ հորիզոնականում է արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը, երրորդ տեղում է ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը։

Փաստաբան Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը քվեաթերթիկում կլինի երրորդ համարը։ Նորիկյանը հանրությանը հայտնի է հատկապես բանակում մարտական կամ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերով և վարույթներով։ Փաստաբանը ներկայացնում է նաև այս տարեսկզբին Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների իրավահաջորդների շահերը։ Նորիկյանը նախկինում մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին, որոնց մասնակցելուց այժմ հրաժարվել է։

«Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են «Էդմոնդ Բաբախանյան» ԱՁ փոխտնօրեն Հրաչյա Ստեփանյանը և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ադելինա Շահինյանը։ Ցուցակը բաղկացած է 33 անձից։

«Հաղթանակ» կուսակցությունը քվեաթերթիկում չորրորդ համարն է, որի 24 անձից բաղկացած ցուցակի առաջին հորիզոնականում է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ 2008-2011թթ. նա եղել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը։ 1 տարի թաղապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել, պատճառաբանելով, որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ։

«Հաղթանակ» կուսակցության երկրորդ համարը հասարակական գործիչ, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանն է, եռյակը եզրափակում է ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։

Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությունը քվեաթերթիկում կլինի հինգերորդ համարը։ Թեև, նախնական տեղեկություններով, նախընտրական ցուցակը պետք է գլխավորեր Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոբենբերգը, սակայն վերջնական տարբերակում առաջին համարը նախկին քննիչ, անկուսակցական Նելլի Հարությունյանն է։ Ըստ ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի՝ Հարությունյանն աշխատում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու։ Ռոտենբերգը տեղ է գտել ցուցակի երկրորդ հորիզոնականում. ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինն այսօր ՀՀ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է։ Երրորդ հորիզոնականում է անհատ ձեռներեց Արմեն Մարգարյանը։ Ցուցակում ընդգրկված է 48 հոգի։

Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի եվրոպական կուսակցությունը քվեաթերթիկում կլինի վեցերորդ համարը։ Ռուսական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Խզմալյանը նաև ռեժիսոր է․ հեղինակել է 3 խաղարկային ու 17 վավերագրական ֆիլմ։ Լայն հասարակությունը, սակայն, նրան ավելի շատ ճանաչում է որպես քաղաքական գործիչ։ 24 անձից բաղկացած ցուցակի երկրորդ հորիզոնականում «Հայ-եվրոպական ինտեգրման կենտրոն» սոցիալ-տնտեսական հիմնադրամի տնօրեն Արամ Գևորգյանն է, եռյակը եզրափակում է Գեղեցիկ Նազարյանը։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը վերջին պահին հստակեցրեց իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին, առաջադրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ, որը քվեաթերթիկում յոթերորդ համարն է։ Հումորիստ, ռեժիսոր Մարությանը 2018-ին Փաշինյանի նախաձեռնած փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից էր և իշխանափոխությունից հետո ընտրվել էր Երևանի քաղաքապետ․ շուրջ 3 տարվա պաշտոնավարումից հետո տարաձայնությունների պատճառով իշխող թիմն անվստահություն հայտնեց Մարությանին․ նախկին կատակերգուն լքեց քաղաքապետի պաշտոնը և նորից սկսեց զբաղվել դերասանական կարիերայով։

70 հոգուց բաղկացած ցուցակում Մարությանին հաջորդում է փաստաբան Հայկ Գրիգորյանը, եռյակը եզրափակում է ավագանու անդամ, բանասեր Իզաբելլա Աբգարյանը։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը քվեաթերթիկում ութերորդ համարն է, որը գլխավորում է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության փորձագետ Արման Ղուկասյանը։ 28 հոգուց բաղկացած ցուցակի երկրորդ հորիզոնականում անհատ ձեռներեց Ծովինար Կոստանյանն է, երրորդում՝ ԵՊՀ դոցենտ Գրիգոր Բալասանյանը։

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ևս կպայքարի քաղաքապետի պաշտոնի համար․ նա առաջադրվել է քվեաթերթիկում իններորդ տեղը զբաղեցնող «Հանրապետության» կուսակցությամբ։ Զեյնալյանը աշխատանքային բավականին մեծ փորձ ունի․ պրակտիկան սկսել է 1998 թվականին՝ մինչև 2001-ն աշխատելով որպես առողջապահության փոխնախարար, ինչից հետո տարբեր պաշտոններ զբաղեցնելով՝ 2018 թվականին նշանակվել արդարադատության նախարար, որից հրաժարականի դիմում է ներկայացրել 1 տարի անց։ Այժմ Զեյնալյանը զբաղվում է անհատ ձեռներեցությամբ․ իրավաբան է։

«Հանրապետություն» կուսակցության 68 հոգանոց ցուցակի երկրորդ հորիզոնականում գործազուրկ Սարգիս Մադաթյանն է, եռյակը եզրափակում է կուսակցության աշխատակազմի ղեկավար, ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը քվեաթերթիկում կլինի տասներորդ համարը։ 32 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է «Արարատ ֆիշ» ՍՊԸ տնօրեն, «Սարգիս-Կարոլինա» ընկերության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ Դեռևս 2 տարի առաջ իրեն վարչապետի պաշտոնում տեսնող Թարվերդյանն այսօր պայքարում է քաղաքապետի պաշտոնի համար։ Ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը և «Բարձրավոլտ էկելտրական ցանցեր» ՓԲԸ անձնակազմի կառավարման բաժնի պետ Էթերի Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ավագանու ընտրություններին մասնակցում է 50 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու Խաժակյանը քաղաքական գործունեությունը սկսել է 2015 թվականից՝ ընտրվելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։

Կուսակցության կողմից ներկայացված ցուցակի երկրորդ հորիզոնականում ՀՀ նկարիչների միության «Դիզայներ» ՍՊԸ տնօրեն Արման Հովսեփյանն է, երրորդում՝ անկուսակցական, «ԷՊԱՄ սիսթեմզ» ՍՊԸ հաշվապահական թիմի ղեկավար Սոնա Ղահրամանյանը։ «Լուսավոր Հայաստան»-ը քվեաթերթիկում կլինի տասնմեկերորդ համարը։

Պետական կառավարման ակադեմիայի դասախոս, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ղեկավարած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի տասներկու համարի ներքո՝ 33 հոգանոց ցուցակով։ Թենիսիստի, ապա կառավարման մասնագիտացում ստացած Պետրոսյանը 2014-2016 թվականներին աշխատել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունում որպես կապի և տեղեկատվայնացման վարչության պետ։

Կուսակցության ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում անկուսակցական, «Արդյունավետ կառավարում» հիմնադրամի տնօրեն Մարինե Մալխասյանն է, երրորդում՝ Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս Վահե Թորոսյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարն է․ Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի բավականին մեծ՝ 129 հոգուց բաղկացած ցուցակով։ Թանդիլյանը քաղաքական գործունեությունը սկսել է 2017 թվականից՝ «Ելք» դաշինքի կողմից ընտրվելով ԱԺ պատգամավոր։ Իշխանափոխությունից հետո Թանդիլյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կես տարի անց՝ հրաժարական տվել պաշտոնից։ 44-օրյա պատերազմից հետո նշանակվել էր Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար, մեկ տարի չանցած՝ հրաժարական տվել նաև այս պաշտոնից։

Ցուցակի երկրորդ համարը Մեսրոպ Առաքելյանն է, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Թանդիլյանից առաջ՝ 2020 թվականին։ Եռյակը փակում է «Տեղական ժողովրդավարության դպրոց-կրթական հիմնադրամ»-ի տնօրեն Դավիթ Մարգարյանը։ Ռուբեն Վարդանյանի հետ կապվող «Ապրելու երկիր»-ը քվեաթերթիկում կլինի տասներեքերորդ համարը։

«Մայր Հայաստան» քաղաքական ուժն ավագանու ընտրություններին մասնակցող միակ դաշինքն է՝ բաղկացած «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։ 41 հոգուց բաղկացած ցուցակը, որը քվեաթերթիկում տասնչորսերորդն է, գլխավորում է վերջերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորության մանդատից հրաժարված, անկուսակցական Անդրանիկ Թևանյանը։ Նա եղել է լրատվական ծրագրերի խմբագիր, հիմնադրել «7 օր» կայքը, պատգամավորական մանդատից հրաժարվել է քաղաքապետի պաշտոնի պայքարի համար։

Ցուցակի երկրորդ հորիզոնականում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ավագանու նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է։ Մասնագիտությամբ իրավաբան-փաստաբան Փոստանջյանը որպես պաշտպան ներգրավված է եղել «Սասնա Ծռեր» խմբավորման գործում։ Եռյակը եզրափակում է «Փրայմփաբ» ՍՊԸ տնօրեն Մանուկ Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան