Ժաննա Անդրեասյանն ընդունել է մեդալներ նվաճած մարզիկների

Լուրեր

15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրորդ և Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերում հաջող հանդես եկած և մեդալներ նվաճած մարզիկներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ողջունելով մարզիկներին և շնորհավորելով նրանց վերջին հաջողությունների և գրանցած լավ արդյունքների կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ 2023 թվականը սպորտային հաջողությունների առումով արդեն իսկ առանձնահատուկ է:

«Բոլորս իսկապես շատ ոգևորվում, հպարտանում և ուրախանում ենք ձեր հաղթանակներով: Երբ մեր երկրի դրոշը բարձրանում, իսկ օրհներգը հնչում է ամենատարբեր հարթակներում, կարծում եմ՝ մենք նորովի ենք արժևորում պետություն ունենալու զգացումը: Հատկապես այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրը, մեզ համար դա առանձնահատուկ իմաստ է ձեռք բերում: Կարծում եմ՝ պետականության զգացումն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հպարտությունը բոլորիս մոտ ամրապնդվում է նաև սպորտի միջոցով: Ձեր շարունակական հաջողությունները ցույց են տալիս, որ հաղթանակները ոչ թե պատահականություն են, այլ օրինաչափություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու շնորհակալություն հայտնել մարզիկներին ու մարզիչներին՝ գործադրած ջանքերի համար:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ պետության կողմից սպորտի ոլորտին տրամադրվող շարունակական աջակցությունը նպաստում է նոր հաղթանակների կերտմանը. «Արդեն իսկ գերազանցել ենք նախորդ տարվա մեր ռեկորդային ցուցանիշը, որը 307 մեդալն էր: Այս տարի արդեն 327 մեդալ ունենք, ինչը վկայում է մեկ բանի՝ համատեղ աշխատանքի մասին: Դուք ձեր մարզումների և ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում գրանցում եք հաղթանակներ, իսկ պետությունը շարունակաբար մեծացնում է սպորտի ոլորտին տրամադրվող աջակցությունը, ինչի շնորհիվ ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում թե՛ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, թե՛ մրցաշարերի մասնակցության առումով»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է մարզիկներին ու շնորհավորել նրանց գրանցած հաջողությունների առթիվ: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս երկու մրցաշարերից ունեցած սպասելիքները լիովին արդարացվել են:

«Շատ տոկուն և մարտական թիմ ունենք, որը պատվով հանդես եկավ Ֆրանկոֆոնիայի խաղերում՝ հաշվի առնելով բոլոր այն խնդիրները, որոնց բախվեցինք Կոնգոյում: Խաղերին 37 երկրի բավականին ուժեղ մարզիկներ էին մասնակցում: ԱՊՀ խաղերին էլ 23 երկրի պատվիրակներ էին մասնակցում, ընդ որում՝ Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները հանդես էին գալիս իրենց ուժեղագույն կազմերով: Բոլոր մեդալակիրներն էլ բավականին տպավորիչ ելույթներ ունեցան, և մասնակցությունը միանգամայն արդարացված է: Սպորտի զարգացումը շարունակական ջանքեր է պահանջում, և մենք այդ ուղղությամբ աշխատանքի ծավալն ավելացնում ենք»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ շնորհակալություն հայտնելով թե՛ մարզիկներին, թե՛ նրանց մարզիչներին:

Նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում մարզիկներն ու նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար: Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև հարցեր՝ կապված մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացի և մարզիկների տարկետման իրավունքի հետ:

Հիշեցնենք՝ Բելառուսում անցկացված ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 8 մեդալ են նվաճել: Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը և սամբիստ Բորիս Շատվերյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել հրաձիգ Նարե Գաբրիելյանը և կարատեիստ Սուրեն Հարությունյանը, իսկ ըմբիշներ Սամվել Գրիգորյանը, Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը ԱՊՀ երկրորդ խաղերում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը՝ սկիզբ դնելով Հայաստանի թիմի հաջող մրցելույթներին: Հովհաննիսյանն առաջին անգամ էր մասնակցում ԱՊՀ խաղերին. նա խոստովանում է՝ հաճելիորեն զարմացած է եղել Խաղերի բարձր մակարդակից:

«Մինչև մրցագորգ բարձրանալն ու մրցակիցներին հանդիպելը՝ կարելի է ասել, որ չէի հասկանում ԱՊՀ խաղերի լրջությունը, չէի պատկերացնում, որ ըմբշամարտում շատ հզոր երկրներ ԱՊՀ խաղերին կմասնակցեն իրենց առաջին համարներով: Ամեն ինչ լավ էր կազմակերպված, շատ ոգևորիչ էր: Փորձեցի լավ հանդես գալ ու արժանի հակառակորդների հետ լավ գոտեմարտեր անցկացնելով՝ ստացվեց չեմպիոնության հասնել: Սեպտեմբերին կանցկացվի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցող թիմը: Շատ մարտական եմ տրամադրված: ԱՊՀ խաղերում նվաճած ոսկե մեդալը շատ կարևոր էր ինձ համար, կարծես նոր շունչ և ուժ տվեց ինձ: Հիմա ավելի մեծ ոգևորությամբ կնախապատրաստվեմ Հայաստանի առաջնությանը: Այս տարվա գլխավոր նպատակս Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցելն ու չեմպիոնության համար պայքարելն է»,- ասում է Սահակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչները դարձյալ 8 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե:

Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել ազատ ոճային ըմբիշներ Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ), ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը (60 կգ), ըմբիշներ Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել են արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ: Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալներ են նվաճել նաև եռացատկորդ Լևոն Աղասյանն ու սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանը:

Ի դեպ, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի թիմային հաշվարկում զբաղեցրել են առաջին հորիզոնականը: