Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների Agile Spirit-2023 վարժանքները․ Ադրբեջանը ևս մասնակիցների ցանկում է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների Agile Spirit-2023 միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են մինչև 3,6 հազար զինվորականներ Դաշինքի 22 երկրներից և գործընկեր պետություններից, գրում է Գրուզիա օնլայնը։

Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) ուսումնական հրապարակում։

Նշվում է, որ Վրաստանն արդեն տասնմեկերորդ անգամ է ընդունում Agile Spirit վարժանքները:

Նպատակը սիմուլացված մարտական իրավիճակում առաջադրանքների համատեղ մշակումն է։ Զորավարժություններին միացել են բազմազգ ստորաբաժանումը՝ Հարավ-Արևելք (MND-SE), Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բրիգադը (LITPOLUKR բրիգադ) և ՆԱՏՕ-ի բազմազգ ռազմական ոստիկանության գումարտակը (MNMPBAT NATO):

Զորավարժությունների սցենարը ներառում է թուրքական տարածք ներխուժման իմիտացիա, դաշտային վարժանքներ ուղիղ կրակով, հատուկ նշանակության ուժերի և ռազմական բժիշկների համատեղ գործողություններ։

Agile Spirit-2023 զորավարժությունների տարածքը ներառում է ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան Վրաստանը: Առաջադրանքների մի մասը կմշակվի Փոթիի ջրային տարածքում՝ առափնյա անվտանգության ծառայության հետ համատեղ։

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 1-ը։

Վարժանքներին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ադրբեջանը, Բելգիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Հորդանանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Իսպանիան և Ճապոնիան: