ԱԱԾ-ն իր տիրությում չի դիտարկում Yandex Go-ի հայ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության հարցը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Factor TV-ն օգոստոսի 8-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից «Յանդեքս» տաքսի ծառայության հաճախորդների տվյալները շուրջօրյա ռեժիմով հասանելի կդառնան ռուսական հատուկ ծառայությանը։ Այդ օրն ուժի մեջ է մտնելու ՌԴ վարչապետի ստորագրած որոշումը, որի համաձայն՝ ինֆորմացիայի տարածման ռեեստրում ընդգրկված ընկերությունների տվյալները, այդ թվում՝ «Յանդեքս»-ինը, շուրջօրյա հասանելի են լինելու ФСБ-ին։

Եթե նախկինում տաքսի ծառայությունն ուղևորների տվյալները իրավապահներին տրամադրում էր համապատասխան հարցումների և հիմնավորումների դեպքում, ապա այժմ, ռուսական անկախ «Մեդուզա» լրատվամիջոցի պնդմամբ, «Յանդեքս»-ի հաճախորդների բոլոր տվյալները հասանելի են լինելու ռուսական՝ ФСБ-ին՝ անկախ նրանից՝ պատվերը կատարվել է Ռուսաստանից, թե մեկ այլ երկրից, որտեղ գործում է «Յանդեքս»-ը։

Yango և Yandex Go անվանումներով ծառայությունը գործում է աշխարհի ավելի քան 20 երկրում, այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսրայելում։
Այս տեղեկության տարածումից հետո թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում քննարկումներ սկսվեցին այն մասին, որ այսպիսով վտանգվում է Yandex-ի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը։

Ֆինլանդիայի տվյալների պաշտպանության վարչությունը հայտարարեց, որ Yandex խմբին և նրա հոլանդական գործընկեր Ridetech International-ին արգելել է Yango տաքսի հավելվածի հաճախորդների անձնական տվյալները փոխանցել Ռուսաստանին։

Ղազախստանում մի քանի ժամով դադարեցվեց Yandex-ի տեղական դոմեյնի աշխատանքը՝ ռեսուրսի ապարատային և ծրագրային համալիրների՝ երկրի տարածքից դուրս գտնվելու հետ կապված, որից հետո երկրի իշխանությունները հանդիպեցին Yandex-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ղազախստանի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև այս երկրի տարածքում սերվերների տեղադրման հարցը։ Yandex-ը պատրաստակամություն հայտնեց yandex.kz տիրույթը սպասարկող սերվերները տեղափոխել Ղազախստան։
Տեղեկության տարածումից հետո Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որ սկսել են խնդրի առարկա անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն։
Օգոստոսի 17-ին գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը հասանելի չեն Հայաստանի Հանրապետությունում Yandex Go-ի օգտատերերի տվյալները։
Այս մասին գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել էին «Րայդթեք էյ էմ» ընկերությունից:

«Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 580-ФЗ դաշնային օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում Yandex Go-ի, ինչպես նաև ընկերության գործունեության այլ ասպեկտների վրա»,- ասված է ընկերության պատասխանում:

«Տաքսու մասին օրենքի պահանջները չեն տարածվում Ռուսաստանի իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետությունների տարածքում մարդատար տաքսիներով ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների մատուցման վրա»,- հայտնել են Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հարցմանն ի պատասխան։

Ըստ էության, ստացվում է, որ ըստ պաշտոնական պատասխանների՝ Yandex-ից օգտվող ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը վտանգված չէ, սակայն թե որքանով են այս պաշտոնական պատասխանները հավաստի, հայտնի չէ։
Մինչև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից հաղորդագրության տարածումը Factor.am-ը հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ ակնկալելով խնդրի վերաբերյալ ստանալ հետևյալ տեղեկությունները․
«1․ Արդյո՞ք ուսումնասիրվել են մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ ռուսական հատուկ ծառայությունը սեպտեմբերի 1-ից հասանելիություն կստանա Yandex-ի տվյալների ողջ բազային։
2․ Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր է պարունակում Yandex-ի հաճախորդների տվյալները ՌԴ-ին փոխանցելը։
3․ Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է թույլատրել Yandex-ի հայաստանյան հաճախորդների տվյալները փոխանցել ՌԴ-ին։
4․ Բացասական պատասխանի դեպքում խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ գործիքակազմով է արգելվելու տվյալների փոխանցումը»։

Ի պատասխան հարցման՝ ԱԱԾ-ից հայտնել են, որ անձնական տվյալներն այլ պետություն փոխանցելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով:
Նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն` անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնում է լիազոր մարմինը (ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Ստացվում է՝ ԱԱԾ-ն նշված հարցի կարգավորումն իր տիրույթում չի դիտարկում։

Արաքս Մամուլյան