21-ամյա Հելենի աճյունն արդեն 9 օր է՝ չի հաջողվում Արցախ տեղափոխել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Արդեն 9-րդ օրն է՝ արցախցի Հելեն Դադայանի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ 21-ամյա աղջիկը Գյումրի-Երևան ավտոճանապարհին 11 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարի զոհերից մեկն էր։ Աղջկա մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը, մի քանի քաղաքացիների հետ Արցախում Կարմիր խաչի գրասենյակի առջև մի քանի օր շարունակ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Հելենի մարմինը ծննդավայր՝ Արցախի Ճարտար գյուղ տեղափոխել։

Աղջկա մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը Factor TV-ին պատմեց, որ արդեն 8-րդ օրն է՝ Գորիսում է։ Սպասում են պատասխանի՝ Հելենի աճյունը ծննդավայր տեղափոխելու համար։ Նա պահանջում է պատասխանատու մամիններից կատարել իրենց աշխատանքը։ Սաֆարյանի խոսքով՝ Կարմիր խաչն առայժմ չի կարողանում իր գործառույթը կատարել։ Ասում է՝ նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ պատճառով են տեղափոխումը մերժում։

Հելենի աճյունը տեղափոխելու պահանջով ակցիաներ են իրականացվել նաև Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Հայաստանում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Factor TV-ին ասաց՝ իրենց լիազորությունների շրջանակում համապատասխան քայլեր են ձեռնարկվում 21-ամյա Հելինի աճյունը ծննդավայր տեղափոխելու ուղղությամբ։

Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը հայրենիք վերդարձնելու խնդրին թվիթերյան գրառմամբ ադրադարձել էր նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Անն Լորանս Պետելը։ Պատգամավորը դիմել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Ուշագրավ է, որ թեև շուրջ 10 օր է՝ չի ստացվում Արցախի 21-ամյա բնակչի մարմինը տեղափոխել ծննդավայր, երեկ ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և ԼՂ-ի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, ինչը հունիսի 14-ից ի վեր առաջին դեպքն է: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության՝ ՌԴ քաղաքացիները վաղուց էին սպասում իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիներն ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ-ի և արտասահմանյան բուհեր: Ռուս խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան