Էրդողանը կգնա Ռուսաստան Պուտինի հետ բանակցությունների համար․ Yeni Safak

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան՝ հանդիպելու իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է թուրքական «Yeni Safak»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին։

Էրդողանի գրասենյակը նախ պնդում էր, որ Պուտինն է գալու Թուրքիա, սակայն Կրեմլում նշել են, որ հանդիպման վայրը դեռ որոշված չէ։

Կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և հացահատիկային գործարքը։ Պարբերականի համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ամենակարևոր քայլը կլինի հացահատիկային համաձայնագրի իրագործումը շարունակելու համար։ Աղբյուրները նշում են, որ Էրդողանն ասել է՝ «ինչ-որ կերպ կարելի է փոխզիջում գտնել»։

Yeni Safak-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի գրասենյակն աննպատակահարմար է համարում հացահատիկային գործարքի երկարաձգումն առանց Ռուսաստանի մասնակցության։ Այս առումով Էրդողանի համար առանցքային է նախկին ձևաչափով համաձայնագրի վերագործարկման հարցը։

Օգոստոսի 2-ին հեռախոսազրույցներից հետո Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են դեմ առ դեմ հանդիպում անցկացնել։ Էրդողանի գրասենյակը հայտարարել էր, թե ՌԴ նախագահը համաձայնել է այցելել Թուրքիա։ Սակայն Կրեմլը պարզաբանել է, որ պարտադիր չէ՝ բանակցությունները տեղի ունենան Թուրքիայում՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինը «պետք է լինի երկրում» ներկա պայմաններում, և նրա համար «դժվար է որևէ այց կատարել»։