Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Բելառուսից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ երկրից։ Օգոստոսի 21-ին դիվանագիտական առաքելության կայքում տեղադրված հայտարարության մեջ մատնանշվում է այն փաստը, որ Լիտվան վերջին օրերին փակել է Բելառուսի սահմանային վեց անցակետերից երկուսը, ինչպես նաև այն, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կառավարությունները հայտարարել են Բելառուսի հետ սահմանային անցակետերի հետագա փակման հնարավորության մասին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել Բելառուսից հեռանալ Լիտվայի և Լատվիայի հետ մնացած սահմանային անցակետերով, կամ ինքնաթիռով։

«ԱՄՆ քաղաքացիներին թույլ չեն տալիս ցամաքային ճանապարհով Բելառուսի տարածքով մուտք գործել Լեհաստան, մի՛ գնացեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

Բացի այդ, ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Բելառուս, քանի որ երկրի իշխանությունները շարունակում են նպաստել Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիային: Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է Բելառուսում ռուսական ռազմական ուժերի կուտակման, օրենքների կամայական կիրառման, անկարգությունների հավանականության, կալանավորման վտանգի և Բելառուսում բնակվող կամ որպես զբոսաշրջիկ այցելող իր քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ դեսպանատան սահմանափակ հնարավորությունների մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Լիտվայի կառավարությունը հայտարարեց օգոստոսի 18-ից Բելառուսի հետ սահմանին գտնվող վեց անցակետերից երկուսը փակելու մասին՝ դա բացատրելով «աշխարհաքաղաքական հանգամանքներով»։