Ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն կանոնները կոպիտ խախտողների նկատմամբ. Աշոտ Ահարոնյան

Լուրեր

14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրում է.

«Վերջին շրջանում մի քանի օգտատերեր բողոքում են մայրաքաղաքում եւ հանրապետության ճանապարհներին երթեւեկության վիճակից եւ որպես «մեղավորի» նշում ճանապարհային ոստիկանների պասիվությունը։

Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն կանոնները կոպիտ խախտողների նկատմամբ, սակայն պետք է հիշել, որ երթեւեկության մշակույթը բացառապես պատժիչ գործողություններով հնարավոր չէ բարձրացնել։ Խնդիրը կլուծվի, երբ երթեւեկության ցանկացած մասնակից կգիտակցի իր անձնական պատասխանատվությունն այդ մշակույթի ձեւավորման գործում։ Իսկ աշխատանքի չափորոշիչ են նաեւ փաստական եւ վիճակագրական տվյալները։ 

Հուլիսի 2-ից 12-ը մայրաքաղաքում ՃՈ-ն իրականացրել է ծանրաբեռնված ծառայություն
Ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող գումարտակն անցած 10 օրում իրականացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն: 

Հուլիսի 2-ից 12-ը, ճանապարհային ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 985 արձանագրություն, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 182 տրանսպորտային միջոց: Դրանցից 38-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:

Ճանապարհային ոստիկանության ավտոքարշակը, չթույլատրված վայրերում կայանելու համար, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 128 մեքենա:

Բացի այս, հայտնաբերվել են այլ վարորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդներ, հատուկ և գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող, առանց համարանիշի կամ որևէ առարկայով այն փակված մեքենաներ: 

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել նաև բարձր ձայնով երթևեկելու համար վերասաքավորած խլացուցիչներով մեքենաների վարորդները, նաև գերհզոր ձայնով երթևեկող մոտոցիկլետները: Բացատրական աշխատանք է իրականացվել նաև հետոիտների շրջանում: Նրանք հիմնականում զգուշացվել են:
Մայրաքաղաքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 70 կարգախմբերը, բացի զորակոչին կամ այլ զանգվածային միջոցառումներին իրականացրած ծառայություններից, օրը 3 անգամ, պիկ ժամերին, հատուկ ծառայություն են կատարել բանուկ խաչմերուկներում՝ կանոնակարգելով երթևեկությունը:

Ներկայացվածը միայն Երևանը սպասարկող գումարտակի ու միայն վերջին 10 օրերի ծառայության մասին էր: Նույն ծանրաբեռնվածությամբ ճանապարհային ոստիկանները ծառայություն են իրականացրել նաև մարզերում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը խախտումներ կատարող վարորդներին հայտնաբերելու հարցում հետևողական է»: