Մհեր Սեդրակյանը մրցակից ունի․ ծնոտ պոկելու սպառնալիք՝ Առուշանյանից, Փաշինյանի հետ հանդիպումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շաբաթ օրը դիմավորել էր Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի և համայնքապետի ձեռք սեղմումն ու զրույցը քաղաքի խնդիրների շուրջ համացանցում քննադատության ալիք էր բարձրացրել ժամանակին Փաշինյանի հեռացման համար պայքարող Առուշանյանի հասցեին։ Առուշանյանն աննախադեպ սպառնալիքներով է պատասխանել իրեն քննադատողներին։ ՀՀԿ-ի իշխանության օրոք քաղաքապետ դարձած 32-ամյա Առուշանյանը վերընտրվել էր 2021-ին՝ լինելով կալանավայրում։ Այժմ նա նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների համար ավանդական դարձած ոճով խոսում է հարցերը ծեծի միջոցով լուծելու դիրքերից։

Առուշանյանն իր նկարագրած գործելաոճը ոչ միայն բռնություն չի համարում, այլև իրեն պատժելու լիազորություններ է վերապահում։ Առուշ Առուշանյանը ենթադրյալ բռնության սպառնալիք պարունակող հայտարարությունները, ըստ էության, եզրափակում է հեգնանքով այն մարդկանց հասցեին, որոնք խնդիրները լուծելու համար կընտրեն իրավական ճանապարհը՝ դիմելով ոստիկանություն։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն Առուշ Առուշանյանի հայտարարությունները որակում է բռնապետական և շեշտում, որ օրենքի առաջ բոլորն են հավասար։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Առուշանյանի հայտարարություններին, նշում է՝ հավանականությունը մեծ է, որ սպառնալիքները կյանքի կկոչվեն։

Գորիսի քաղաքապետը, ըստ հարուցված քրգործերի, նախկինում քաղաքացիներին բռնությունների ենթարկելու փորձ ունի։ 2020 թվականի օգոստոսի 28-ին Առուշ Առուշանյանը, ըստ իրավապահների, Գորիսում ընկերների հետ ծեծի էր ենթարկել մի քաղաքացու՝ իր մեքենան վազանցելու համար։

Առուշանյանը բազմաթիվ հարվածներ հասցնելով մեկ այլ քաղաքացու՝ պահանջել էր իրեն հանձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան, ինչպես նաև բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

Դատավճռով Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելուց զրկելը` 5 տարի ժամկետով, իսկ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման վճիռ էր կայացվել, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 1.5 տարի ժամկետով։ Առուշանյանն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ պաշտոնյաների այսօրինակ պահվածքն ու անպատժելիությունն ուղերձ է քաղաքացիներին, որ անօրինական գործողությունները թույլատրելի են բոլորի պարագայում։ Տարբեր պաշտոնյաներ իրենց իսկ ընդունած օրենքերը չեն հարգում, կարծում է Նինա Կարապետյանցը։

Գլխավոր դատախազությունն այս պահին չի ուսումնասիրում Առուշանյանի՝ բռնության սպառնալիք պարունակող հայտարարությունները, որոնք հրապարակվել են տասնյակից ավելի լրատվամիջոցներում։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից առաջարկում են՝ տրամադրեք տեսանյութի հղումը, որ իրավապահ կառույցն ուսումնասիրի։ Նինա Կարապետյանցը, սակայն, կարծում է՝ Դատախազությունն առանց լրագրողական հարցումների արդեն պետք է վարույթ նախաձեռնած լիներ։

Ի դեպ, Առուշանյանի սպառնալիքները սոցցանցերի օգտատերից շատերին ստիպել են հիշել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ ծնոտ պոկելու մասին հայտարարությունը։

Թե երբ Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը կուսումնասիրի և իրավական գնահատական կտա Առուշանյանի՝ ենթադրյալ բռնություններ պարունակող հայտարարություններին, առայժմ  պարզ չէ։ Հստակ է միայն այն, որ «բեսպրեդելը», որի դեմ պայքարի լոզունգներով Փաշինյանն ու իր թիմը 2018-ին իշխանության եկան, դեռ չի վերացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան