Արցախում որևէ դրական բան չի լինի, քանի երկրի ղեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է․ Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
Բոլորը

«Տարածաշրջանում գերտերությունների ազդեցությունների փոփոխությունների շեմին ենք կանգնած, գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցությունն օր օրի թուլանում է, և շնորհիվ այդ ամենի՝ մեզ համար հնարավորություն է ստեղծվել»,- Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա դիտարկմամբ՝ ամենակարևորն այն է, որ մեր տարածաշրջանում գլխավոր աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների մոտ առկա կոնսենսուս կա Նիկոլ Փաշինյանի մասին․ «Բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ այդ մարդը սպառված է ամեն իմաստով․․․ Այս մեծ հնարավորությունը մենք պիտի բաց չթողնենք և ներազգային ու միջազգային կոնսենսուսը համատեղելով՝ պետք է քայլ անել դեպի առաջ»։

«Այս փուլի ավարտը լինելու է միայն ու միայն հասնելը մեր նպատակին։ Այս ընթացքում մեր կողմից տարաբնույթ միջոցառումներ կարող են ձեռնարկվել, որ համախմբում տեղի ունենա, և քայլերից մեկն էլ սա է։ Բայց սահմանափակված չենք միայն այս բնույթի քայլերով։ Մեր նպատակն է ոչ միայն ազատվել Փաշինյանների ռեժիմից, այլև փշրել գործող համակարգը․․․

Փաշինյանի հեռացում և ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում․ այս օրակարգի շուրջ պիտի լինի համախմբում ու համերաշխություն․․․ Փաշինյանից պետք է ձերբազատվենք օր առաջ։ Հայության մոտ համարյա կոնսենսուս է, որ պետք է ձերբազատվել այս խոչընդոտից։

Արցախում տեղի ունեցածը պարտադրեց մեզ, որ ժամանակից շուտ հրապարակ դուրս գանք և սկսենք պայքարը։

Բոլորը պիտի հասկանան, որ Արցախում որևէ դրական բան տեղի չի կարող ունենալ, քանի դեռ մեր երկրի ղեկը գտնվում է Փաշինյան Նիկոլի ձեռքին։ Այս գաղափարի շուրջ ամեն օր ժողովրդական և քաղաքական շրջանակների շուրջ համախմբումը մեծանալու է»,- ասաց Սեֆիլյանը։

Նա նաև հավելեց, որ այսօրվանից սկսած՝ մինչև օգոստոսի 24-ը ամենօրյա ռեժիմով լինելու է Ազատության հրապարակում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Կարևորելով հատկապես երիտասարդության դերը՝ Սեֆիլյանը կոչ արեց համախմբվել գլխավոր օրակարգի շուրջ և մասնակցել օգոստոսի 24-ին կայանալիք հանրահավաքին։

Մանրամասները՝ տեսանյութում։