«Էդպես չի, որ բոլորը վարկաբեկված են»․ Արմեն Ռուստամյանը ՀՀԿ ավագանիում տեսնում է քաղաքապետի թեկնածուներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Հանրապետական Դավիթ Հարությունյանը տրամաբանական կհամարի, եթե հուլիսի 16-ին ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրություններում չքվեարկի Զարուհի Փոստանջյանի օգտին։

«Եթե վստահություն չկա այն թեկնածուի հետ կապված, որ առաջադրվել է, Հանրապետականը նրան ձայն չի տա»,-վստահեցնում է ՀՀԿ-ականը։

Ըստ պարոն Հարությունյանի՝ Հանրապետականը չի կարող ինքնանպատակ ձեւով փորձել երկարաձգել իր գոյությունը Երեւանի ավագանիում եւ Զարուհի Փոստանջյանին քաղաքապետ դարձնելու միջոցով կանխել ավագանու արտահերթ ընտրությունները։

«Քաղաքական ուժը պետք է գնահատական տա անցած ճանապարհին, ուղուն, կատարված սխալներին, որոշում կայացնի իր ապագայի տեսլականի համար։ Էնպես որ Հանրապետականը դա անելու է»,-պնդում է արդարադատության նախկին նախարարը։

«Ծառուկյան» խմբակցությունը ենթադրում է, որ ավագանիում տեղ գտած քաղաքական ուժերը պետք է որ թեկնածու չառաջադրեին հուլիսի 16-ի ընտրություններում, բայց «Երկիր ծիրանին» այլ ճանապարհ ընտրեց։ Սակայն քաղաքապետ դառնալու Զարուհի Փոստանջյանի հնարավորությունները փոքր են։

«Տպավորությունն այնպիսին է, որ այս թեկնածության առաջադրումը պիտի որ էական դեր չունենա ընտրական գործընթացի առաջիկա զարգացումներում»,-նկատում է պարոն Բագրատյանը։

Նա բացառում է, որ հանուն ավագանիում իր իշխանության պահպանմանը, Հանրապետականը քվեարկի «Երկիր ծիրանիի» առաջնորդ Զարուհի Փոստանջյանի օգտին։ Ըստ նրա, Հանրապետականի համար շատ ռիսկային կլինի այդ քայլը։ «Իրենք գաղափարական բացարձակ տարբեր դաշտերում են եւ պատեհապաշտություն կդիտվի, եւս մեկ անգամ ՀՀԿ հեղինակությունը կվարկաբեկվի եւ վարկանիշը խիստ կիջնի»,-զգուշացնում է ծառուկյանական պատգամավորը։

Նոր իրավիճակի հետ հաշվի նստելով, ըստ Սերգեյ Բագրատյանի, Հանրապետականը կունենա ռեաբիլիտացիայի հնարավորություն եւ նույնիսկ ավագանու արտահերթ ընտրություններին կարող է հավակնել քվեների։ Սակայն ծառուկյանական պատգամավորը տիկին Փոստանջյանի առաջադրման մեջ այլ հավակնություններ է տեսնում։

«Զարուհի Փոստանջյանը ավելի շատ հակված է ցույց տալու, որ իրենց քաղաքական ուժը չի զիջում «Ելք» դաշինքին Երեւանի մակարդակով»,-ենթադրում է պատգամավորը։ «Երկիր ծիրանին» եւս պետք է մասնակցի ավագանու նոր ընտրություններին եւ, ըստ Սերգեյ Բագրատյանի, տիկին Փոստանջյանը լավ կանի չկանգնեցնի անխուսափելի գործընթացները։

Իսկ դաշնակցական Արմեն Ռուստամյանը կարծում է, որ անկախ ավագանիում ստեղծված վիճակից, պետք է ամեն ինչ անել, որ դա չխանգարի սեպտեմբերին սպասվելիք Երեւանի 2800-ամյակի միջոցառումներին։ «2800-ամյակ ամեն տարի չի լինում եւ մենք գիտենք, որ մեր հարեւանները ինչպես են կարմիր լաթի նման փախչում այդպիսի թվերից, հազարամյակներից, երբ որ փաստվում է, որ իրենց բոլոր պատմական կեղծարարությունները ոչ մի հիմք չունեն»,-ասում է Արմեն Ռուստամյանը։

Փաստն այն է, որ, ըստ Արմեն Ռուստամյանի, այսօր արդեն քաղաքապետի վատ թեկնածուներ չունի ավագանու Հանրապետական խմբակցությունը․ «Էդպես չի, որ բոլորը վարկաբեկված են, մարդիկ կան, որ անցյալ ունեն, փորձառություն ունեն, գիտելիքներ, կարողություն ունեն եւ հայրենասեր մարդիկ են»։ Ի դեպ, խորհրդարանական ուժերից ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին առայժմ հստակ հայտարարել է միայն «Ծառուկյան» դաշինքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան