Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Լուրեր

30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Բոլորը

Հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշները 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Թիմային հաշվարկում հայ ըմբիշները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

Երիտասարդական ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը՝ եզրափակչում 13-4 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Աղաջանյանը 4 գոտեմարտ է անցկացրել՝ հաղթելով ընդհանուր 32-0 հաշվով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը 4 հաղթանակ տանլուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որում ուժերը չափել է Եգիպտոսը ներկայացնող Մուսթաֆա Հուսեյն Ֆաթի Ալամելդինիի հետ և 2-4 հաշվով զիջել մրցակցին՝ արժանանալով երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալին:

Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Վճռորոշ գոտեմարտում նա 7-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ամերիկացի Ջոն Ուոլկերի նկատմամբ։ Նազարյանը մեկնարկային գոտեմարտում 9-1 հաշվով առավելության է հասել ճապոնացի Դաիսաե Իսոեի նկատմամբ, ապա 3-1 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին և դուրս եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում արդեն Նազարյանը հավասար հաշվի պայմաններում (1-1) զիջել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ալի Չուբանիին:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ էին նաև Ռուբեն Գևորգյանն (82 կգ) ու Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում:

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականը 1 բրոնզե մեդալ էր նվաճել երիտասարդական ԱԱ-ում: Ազատ ոճայինների կազմում միակ մեդալը նվաճել էր 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-4 հաշվով առավելության հասնելով ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևի նկատմամբ: