Էստեղ անիմաստ խոսակցություններով չենք զբաղված․ գնացե՛ք, հասկացե՛ք՝ ինչ իրավախախտում է տեղի ունեցել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ղեկավարը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում շարունակվել են շինհրապարակներում փոշու արտանետումների դեմ ուղղված միջացառումները, որոնց շրջանակներում կազմվել է թվով 3 վարչական իրավախախտում։

Փոփքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում շինարարական փոշու ամպի հետ կապված վարչական իրավախախտման արձանագրություն կազմվե՞լ է, թե՝ ոչ։

Ավինյանն ընդգծեց, որ պետք է պրոակտիվ լինել։

«Բոլոր խոշոր շինարարաները տեղեկացված են, որ այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք այստեղ անիմաստ խոսակցություններով չենք զբաղվում։ Եթե շինարարաները չեն հասկանում, որ մենք ուղղակի չենք խոսում, այլ պետք է հետևանք լինի, դա նշանակում է, որ այդ հետևանքն իրենց համար զգալի չէ։ Չեն հասկանում, որ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք։ Գնացեք՝ հասկացեք՝ ինչ է կատարվել, և վարչական իրավախախտում արձանագրեք, ամեն օր գնացեք»,- հանձնարարեց փոխքաղաքապետը։

Դիմելով համապատասխան վարչության աշխատակիցներին, փոխքաղաքապետբ ասաց, որ փոշու հետ կապված, եթե որևէ տեսանյութ հասանելի է դառնում իրեն, նշանակում է, որ իրենց դա առաջին հերթին պետք է հասանելի լիներ, և իրենք պետք է արդեն գնացած ու տվյալ շինարարին տուգանած լինեիք:

Ավինյանը հավելեց, որ ակնկալում է՝ սեպտեմբերին անպայման պետք է զբաղվեն Երևանում շինարարության հետևանքով առաջացած փոշու հարցով։

Մանրամասները՝ տեսանյութում։