«Խաղաղությունը պետք է լինի պատմության վերջին բառը». Շարմազանովը Վարշավայում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Արցախի հիմնախնդրին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկին եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին:

Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում՝ նշելով.

Հարգելի գործընկերներ,

ներկա աշխարհը, այդ թվում եվրոպական տարածաշրջանը լի է բազմաթիվ մարտահրավերներով, դրանք են՝ փակ սահմանները, ռազմական հռետորաբանությունը եւ չկարգավորված հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերը: Ցավալիորեն, սրանցից յուրաքանչյուրին Հայաստանն առնչվում է: Խոսելով փակ սահմանների մասին՝ պետք է նշեմ, որ Թուրքիան, չնայած նախկինում Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Թուրքիայի՝ նախապայմաններ դնելու եւ Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը դատապարտելի է: Մենք կողմնակից ենք հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը եւ ռազմատենչ հռետորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա՝ խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն: Ինքնորոշման իրավունքը քաղաքացիների բնական իրավունքն է, եւ Արցախի քաղաքացիներն ունեն ինքնորոշվելու ու անկախ պետությունում ապրելու նույնքան իրավունք, որքան մեզնից յուրաքանչյուրը:

Ես այստեղ եմ խաղաղության, հանդուրժողականության եւ երկխոսության կոչով: Խոսքս ուզում եմ ավարտել Հովհաննես 2-րդ պապի հետեւյալ կոչով. «Մի վախեցեք խաղաղության հնարավորությունից, ուսուցանել խաղաղություն, ապրել խաղաղությամբ… խաղաղությունը պետք է լինի պատմության վերջին բառը: Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները»: