ԱԱՀ-ն և մաքսատուրքը չվճարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 268 մլն ՀՀ դրամի վնաս. 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի շարք քաղաքացիների կողմից տևական ժամանակ հարկեր և մաքսատուրք չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ երեք եղբայրները ստեղծել, կազմակերպել և ղեկավարել են հանցավոր մեխանիզմ, որի միջոցով երկար ժամանակ ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը չվճարելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 267. 974.520 ՀՀ դրամի չափով վնաս:

Մասնավորապես, հիշյալ երեք եղբայրները և ՍՊ 4 ընկերությունների տնօրեններ, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ոչ հավաստի հայտարարագրման եղանակով հագուստներ ներմուծելու շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը չվճարելու նպատակով, օրենքով նախատեսված հայտարարագրի մեջ խեղաթյուրված տվյալներ ներառելով, բեռնատար ավտոմեքենաների վարորդների օժանդակությամբ, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներմուծել են հագուստներ:

Վերջիններս, բեռնատար ավտոմեքենայի 4 վարորդների օժանդակությամբ, նրանց վարած բեռնատար ավտոմեքենաներով 2022թ. հունիսի 24-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, պարբերաբար Վրաստանի Հանրապետությունից արտահանել են հագուստներ՝ որպես ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերությունների անվամբ մատակարարվող ապրանքներ: Յուրաքանչյուր անգամ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժին է մոտեցել միրգ-բանջարեղենով և հագուստով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա: Սկզբում ռենտգեն զննության է ենթարկվել միրգ-բանջարեղենով բեռնված ավտոմեքենան, որից հետո դրա վրա փակցվել են հագուստով բեռնված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերը, և նույն ավտոմեքենան կրկին ենթարկվել է ռենտգեն զննության՝ հագուստով բեռնված ավտոմեքենայի փոխարեն:

Բացի այդ, հիշյալ անձինք մաքսային մարմիններին ներկայացված մաքսային հայտարարագրերում ներառել են կեղծ տվյալներ՝ հագուստները ձևակերպելով որպես ՍՊ ընկերությունների անվամբ ներմուծվող ձմերուկ, կարտոֆիլ, արքայանարինջ և մանդարին: Երեք եղբայրների կողմից փաստացի ղեկավարվել է նաև հիշյալ 4 ՍՊ ընկերությունների գործունեությունը:

Նկարագրված եղանակով հանցավոր խումբը Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծել է ընդհանուր 437.436.905.52 ՀՀ դրամին համարժեք 1,078,569 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 209.404 կգ հագուստ, որի արդյունքում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 154,632.772 ՀՀ դրամի մաքսատուրք և 113,341,748 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք եղբայրներին և ՍՊ 4 ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Եղբայրներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: ՍՊ ընկերությունների տնօրեններից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Հիշյալ 7 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Բեռնատար ավտոմեքենաների 4 վարորդների մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջիններիս նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և հայտարարվել է հետախուզում: