Թուրքիան զգուշացրել է ՌԴ-ին՝ զերծ մնալ Սև ծովում էսկալացիայից

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են ռուսական կողմին օգոստոսի 13-ին Սևծովյան նավատորմի կողմից «Շուքրու Օկան» բեռնատար նավի հարկադիր կանգնեցման նման միջադեպերի անթույլատրելիության մասին։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանն առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը «պատշաճ կերպով նախազգուշացվել է, որպեսզի Սև ծովում էսկալացիայի հանգեցնող նման փորձեր այլևս թույլ չտա», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, գերատեսչությունից նշել են, որ բեռնատար նավի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել «ոչ թե Թուրքիայի ներքին, այլ միջազգային ջրերում», ու թեև նավը պատկանում է թուրքական ընկերությանը, նավարկել է Պալաուի դրոշի ներքո։

Հիշեցնենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել էր, որ ժամը 6։40-ի սահմաններում Սևծովյան նավատորմի «Վասիլի Բիկով» պարեկային նավը Սև ծովում հայտնաբերել է «Շուքրու Օկան» բեռնատար նավը, որը նավարկել է Պալաուի դրոշի ներքո և գտնվել է Օդեսայի շրջանի Իզմայիլ նավահանգիստ տանող ճանապարհին։ Նավին ստուգման նպատակով կանգ առնել հարկադրելու համար ռուսական նավը նախազգուշական կրակ է բացել բեռնափոխադրողի ուղղությամբ, որից հետո Կա-29 ուղղաթիռից ռուս զինվորականները վայրէջք են կատարել դրա վրա։ Ստուգումից հետո, ըստ ռուսական կողմի, «Շուքրու Օկանը» շարունակել է շարժվել դեպի Իզմայիլ նավահանգիստ։