Երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է, այս պահին ոստիկանությունում է
Հասարակություն
18.08.2023 | 10:41
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:

Նա այս պահին ոստիկանությունում է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: