Սիրիա է ուղարկվել 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով, հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար)։ Մարդասիրական բեռը Սիրիայի Լաթակիա է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի և ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ: Սիրիայում բեռը կընդունի և երկրում ճգնաժամի հետևանքով տուժած բնակչությանը կբաշխի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր ազգային ընկերությունը՝ Սիրիայի Կարմիր մահիկը։ Մարդասիրական օգնության 30 տոննան կբաշխվի Հալեպում՝ Հայոց Բերիոյ թեմի առաջնորդության միջոցով։ Բեռի տեղափոխումը Երևանից Սիրիայի Արաբական Հանրապետություն իրականացվելու է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով, որը ս/թ հուլիսի 11-13-ն այդ նպատակով կիրականացնի 3 թռիչք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն