Բուլղարիան միանում է Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու մասին G7-ի հռչակագրին

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բուլղարիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային անվտանգության երկարաժամկետ աջակցություն տրամադրելու մասին G7 երկրների հռչակագրին միանալու որոշմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Համատեղ հռչակագիրը, որը նախատեսում է Ուկրաինային երկարաժամկետ աջակցության սկզբունքները, հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ստորագրել են աշխարհի յոթ առաջատար երկրների խմբի ղեկավարները։

«Մեծ յոթնյակի» երկրները պարտավորվել են ապահովել Ուկրաինայի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում և անհապաղ պատասխանել Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիային, եթե դա տեղի ունենա ապագայում, այսինքն՝ ներկայիս պատերազմի ավարտից հետո։

«Բուլղարիայի Հանրապետությունը քաղաքական և գործնական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, որն իր հակազդեցությամբ ռուսական ագրեսիային ուղղակիորեն նպաստում է ԵՄ անդամ բոլոր երկրների ազատության, անվտանգության և ինքնիշխանության պաշտպանությանը»,- ասվում է փաստաթղթում, որը տեղադրված է Բուլղարիայի Նախարարների խորհրդի կայքէջում։

«Այս հետևողական քաղաքականության շրջանակներում Բուլղարիան կմիանա «Մեծ յոթնյակի» երկրների համատեղ հռչակագրին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի»,- հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Բուլղարիայի ԱԳՆ-ին հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել շահագրգիռ կողմերին։