ՌԴ-ում առաջարկում են պարզեցնել ոստիկանության հասանելիությունը քաղաքացիների նամակագրությանը

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել «Օպերատիվ-որոնողական գործունեության մասին» օրենքում և համացանցով փոխանցված ցանկացած տեղեկություն ճանաչել քննչական գործողությունների համար անհրաժեշտ։ Գերատեսչության կողմից մշակված փոփոխությունները հրապարակվել են իրավական ակտերի պորտալում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթի համաձայն՝ օպերատիվ-որոնողական գործունեության ցանկը կարող է լրացվել կետով, որը նախատեսում է Ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցների կողմից տեղեկատվության ուսումնասիրություն՝ ներառյալ այն, որը պարունակվում է դրա փոխանցման տեխնոլոգիական համակարգերում, այդ թվում՝ համացանցը։

Այսպիսով, պետական այս գերատեսչությունները կկարողանան «իրական ժամանակում ուսումնասիրել տարբեր համակարգչային տվյալներ, որոնք ներառում են ոչ միայն տեքստային, աուդիո և/կամ վիդեո տեղեկատվություն, այլև տեխնիկական տվյալներ։

Բացի այդ, փոփոխությունները նախատեսում են քաղաքացիների նամակագրությանը անվտանգության աշխատակիցների հասանելիության պարզեցում։ Եթե այս փոփոխություններն ընդունվեն, իրավապահ մարմիններին հնարավորություն կտրվի ուսումնասիրել տեքստային հաղորդագրությունները և կապի մասին տեղեկատվությունը տվյալների կենտրոններից, ամպային պահուստներից, հեռահաղորդակցության օպերատորներից և քաղաքացիների սարքերից՝ մինչև դատարանի համապատասխան որոշումը։