The Killers ռոք խմբին Վրաստանում սուլել են այն բանից հետո, երբ խմբի մենակատարը բեմ է հրավիրել ՌԴ-ից եկած թմբկահարին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վրաստանում ամերիկյան The Killers ալտերնատիվ ռոք խմբի համերգին մենակատարը բեմ է հրավիրել Ռուսաստանից ժամանած թմբկահարի, ինչից հետո հանդիսատեսը սուլել է կատարողներին, իսկ երկրպագուներից մի քանիսը հեռացել են համերգից, գրում է Newsgeorgia-ն։

Բացի այդ, նշվում է, որ «Ռադիո Թբիլիսին» իր եթերից հանել է խմբի երգերը։

Համերգը տեղի է ունեցել Բաթումիի Black Sea Arena մարզադաշտում։ Հանդիսատեսից մեկը «If destiny’s kind I’ll be your drummer tonight» (Եթե ճակատագիրը բարի լինի, այսօր ես կլինեմ ձեր թմբկահարը) գրությամբ պաստառ է պահել։ Խմբի մենակատար Բրենդոն Ֆլաուերսը երիտասարդին բեմ է հրավիրել ու նրան հարցրել է, թե որտեղից է։ Երաժիշտը պատասխանել է, որ իր անունը Անդրեյ է, և որ ինքը Ռուսաստանից է։ Մենակատարը հայտարարել է, որ դա իր համար խնդիր չէ, և հանդիսատեսին հարցրել է՝ ընդունելի՞ է, որ նրանք միասին նվագեն։

Դրանից հետո հանդիսատեսը հայհոյանքներ է հնչեցնել, մի մասը լքել է մարզադաշտը։ Հանդիսատեսը ձեռքերի վրա է բարձրացրել մի տղամարդու, հավանաբար՝ վրացու, և խնդրել նրա հետ նվագել։ Չնայած սրան՝ The Killers-ը մեկ երգ կատարել է ՌԴ-ից թմբկահարի նվագակցությամբ։ Խմբի անդամը հայտարարել է, որ բոլոր մարդիկ եղբայրներ են, և շարունակել է համերգը։