Համագյուղացիների գիշերային վեճն ավարտվել էր մարմնական վնասվածք պատճառելով

Լուրեր

07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բոլորը

Օգոստոսի 15-ին, ժամը 00.05-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Այգեպատ գյուղում դանակահարված մարդ կա: Ժամը 00.20-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Այգեպատ գյուղի 42-ամյա մի բնակիչ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 14-ի ժամը 23.55-ի սահմաններում Այգեպատ գյուղի Կոմիտասի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք էր պատճառել 57-ամյա համագյուղացին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 03.15-ին 57-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Արտաշատի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: