Պաշտոնաթող ընդդիմադիր գնդապետը ՌԴ-ում տուգանվել է «բանակը վարկաբեկելու» համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվայի Տվերսկոյի շրջանային դատարանը 40,000 ռուբլով տուգանել է Գլխավոր հետախության վարչության պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Կվաչկովին՝ «ռուսական բանակը վարկաբեկելու» վարչական գործով, հայտնել է Mediazona իրավապաշտպան նախագիծը։

Կվաչկովի դեմ հարուցված գործի պատճառն «Օդնոկլասսնիկի» սոցցանցում երեք գրառումն է եղել։ Ինքը՝ Կվաչկովը, պնդել է, որ առնչություն չունի այն սոցցանցի հետ, որտեղ հրապարակվել են այդ գրառումները։ Նրա խոսքով՝ ինքն ընդհանրապես չի օգտվում սոցիալական ցանցերից։

Mediazona-ի փոխանցմամբ՝ դատական նիստից առաջ լրագրողները Վլադիմիր Կվաչկովին հարցրել են՝ արդյո՞ք իրեն մեղավոր է համարում, ինչին պաշտոնաթող գնդապետը պատասխանել է. «Պուտինն ու նրա թիմն են մեղավոր»։

«Իմ կարծիքով՝ զինված ուժերը վարկաբեկում են հետևյալ քաղաքացիները՝ (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը, (ՊՆ ղեկավար Սերգեյ) Շոյգու, (Գլխավոր շտաբի պետ Վալերի) Գերասիմովը»,- հանդիպման ընթացքում ասել է նա։

Այս արտահայտությունից հետո դատավորն ընդհատել է նրան։ Այնուհետև Կվաչկովն ասել է. «Զինված ուժերը վարկաբեկված են նրանց կողմից, ովքեր չեն կարող պատերազմել: Բայց մենք կարող ենք դա անել և գիտենք, թե ինչպես»:

74-ամյա Վլադիմիր Կվաչկովը բռնակցված Դոնեցկի հանրապետության նախկին «պաշտպանության նախարար» Իգոր Ստրելկովի (Գիրկին) համախոհն է։ Ապրիլին նա հանդես էր եկել Սանկտ Պետերբուրգի ազգայնական «Լիստվա» պարբերականում՝ նշելով, թե «ինչն է սխալ» ուկրաինական պատերազմում։

Կվաչկովն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին, միևնույն ժամանակ, սակայն, քննադատում է Ռուսաստանի իշխանություններին և ռուսական զինված ուժերի հրամանատարությանն այս պատերազմը մղելու համար։ Նա Համառուսաստանյան սպաների ասամբլեայի անդամ է, որը, մասնավորապես, կոչ է արել «հատուկ գործողությունից» անցնել «ուկրաինական բանակի հետ լայնամասշտաբ պատերազմի»։