Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, այդ կարգավիճակն օգտագործելով, մասնավոր հարցեր է լուծել, ապօրինի օգուտներ ստացել․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ Ա.Ք.-ն, համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ և օգտագործելով այդ կարգավիճակը, անօրինական օգուտ ստանալու նպատակով, ստանձնել է մասնավոր հարցերին առնչվող հարցերի, այն է՝ իրեն դիմած անձանց (2 դրվագով) 10 000 և 45.000 ԱՄՆ դոլարի չափով գումարային պարտքերը վերադարձնելու վեճի (խնդրի) լուծումը՝ դրա դիմաց ստանալով մի դեպքում 100․000, մյուս դեպքում՝ 350․000 դրամ գումար:

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Ք.-ն, կոնյակի գործարանի մասնաճյուղի վերամշակ­ված որոշակի քանակով խաղողի մնացորդին ապօրինի տիրանալու նպատակով, իր մտերիմ անձին հրահանգել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել՝ վերամշակված խաղողի մնացորդը գործարանի մասնաճյուղից դուրս հանելու վերաբերյալ։ Այնուհետև, ստանալով իրեն հետաքրքրող տեղեկությունները, անօրինական օգուտ և այլ առավելություն ստանալու նպատակով, նույն օրը հանդիպել է կոնյակի գործարանի երկու աշխատակիցների հետ, ինչի արդյունքում ստացել է մոտ 4 բեռնատար խաղողի մնացորդ:

Միաժամանակ, Ա.Ք.ն քրեական վարույթի նախաքննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և առանց իրացնելու նպատակի իր տանն ապօրինի պահել է զգալի չափերով՝ 3.55 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրա բնակարանի խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, կազմվել է մեղադրական եզրակացություն և վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և ըստ էության քննելու նպատակով վարույթը դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: