Միգրանտները պատրաստվում են լքել Ռուսաստանը ռուբլու արժեզրկումից հետո

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Աշխատանքային միգրանտների մինչև մեկ երրորդը կարող է լքել Ռուսաստանը դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկման պատճառով, ինչը հանգեցրել է նրանց եկամուտների նվազման։ «Վեդոմոստի»-ին այս մասին ասել է Մոսկվայում ուզբեկական սփյուռքի ղեկավար Բահրոմ Իսմայիլովը։

Նա մեջբերել է ուզբեկական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում հարցումը, որը ցույց է տվել, որ հարցվածների 50%-ը մտածում է Ռուսաստանից հեռանալու մասին, 25%-ը չի ծրագրում դա անել, ևս 25%-ը դեռ չի կողմնորոշել։ Հարցմանը, ընդհանուր առմամբ, մասնակցել է 22,800 մարդ։

Դոլարի փոխարժեքի աճի շնորհիվ միգրանտների եկամուտները Ռուսաստանում ավելի ու ավելի համեմատելի են դառնում միգրանտների երկրների ներսում եկամուտների հետ, նշում է Իսմայիլովը։ Նրա խոսքով՝ աշխատանքային միգրանտների արտահոսքը, ամենայն հավանականությամբ, հիմնականում տեղի է ունենում ամենաքիչ վարձատրվող ոլորտներում` մանրածախ առևտուր, հասարակական սննդի ոլորտում ծառայություններ, մաքրություն, առաքումներ և գյուղատնտեսություն:

Բացի եկամուտների նվազումից՝ միգրանտներն իրենց վաստակի մի մասը կորցնում են հայրենիք գումար ուղարկելիս, քանի որ փոխանակումը տեղի է ունենում ստացող երկրի տեղական փոխարժեքով, ասել է Ռուսաստանում տաջիկների միության նախագահ Աբդուլլո Դավլաթովը՝ հավելելով, որ աճում է միգրանտների վերակողմնորոշումը դեպի այլ երկրներ։

Այսպիսով, օրինակ, Տաջիկստանի քաղաքացիների համար այժմ կա 15 երկիր, որ կարող են ընտրել գումար վաստակելու համար: Եթե նախկինում ամենահայտնի ուղղությունները Ռուսաստանն ու Ղազախստանն էին, ապա այժմ Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան են, որտեղ տաջիկները գնում են գյուղատնտեսական սեզոնն անցկացնելու։