Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Քաղաքականություն
15.08.2023 | 14:48Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերությունների առանձնաշորհյալ բնույթը:
Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխգործակցության խորացումը, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: