Ռուսաստանի ԿԲ-ն կտրուկ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը ռուբլու փլուզումից հետո

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ռուսաստանի բանկը (ՌԴ Կենտրոնական բանկ) արտահերթ ժողովում հիմնական տոկոսադրույքը 8,5%-ից կտրուկ բարձրացրել է 12%-ի։ Արտակարգ միջոցներ են պահանջվել ռուբլու շարունակական անկման պատճառով, որը երկուշաբթի իջել է մեկ դոլարի դիմաց 100 «հոգեբանական նշագծից», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ ԿԲ-ն նախօրեին ցերեկը հայտարարել էր արտահերթ ժողովի մասին՝ այն բանից հետո, երբ ռուբլին նախ հատել էր մեկ դոլարի դիմաց 100, իսկ հետո՝ 101 ռուբլու սահմանագիծը։ Եվրոն բարձրացել է 111 ռուբլուց։ Սրանք նվազագույն շեմ են եղել ռուսական արժույթի համար 2022 թվականի մարտի 23-ից։

Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի արտահերթ նիստի մասին հայտարարությունից անմիջապես հետո ռուբլու փոխարժեքը սկսել է կտրուկ աճել, և Մոսկվայի բորսայում սակարկությունների ավարտին դոլարի փոխարժեքը կազմել է 97,15 ռուբլի, ինչը նույնիսկ ցածր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից:

Երեքշաբթի առավոտյան, ազգային արժույթի առուվաճառքի առաջին րոպեին, դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 5 ռուբլով, սակայն արդեն ժամը 07:01-ին փոխարժեքը վերականգնվել է երկուշաբթի օրվա փակմանը մոտ մակարդակի, ուշադրություն է հրավիրում ՌԲԿ-ն։

Մինչև երկուշաբթի ռուբլու անկումը, որը շարունակվում էր ամբողջ ամառ տնտեսական պատժամիջոցների ուժեղացման և ուկրաինական տևական պատերազմի ֆոնին, ռուսների մոտ նկատելի անհանգստություն չի առաջացրել։ Կենտրոնական բանկի կարգավորողը նույնիսկ ասել էր. «Այսօր ֆինանսական կայունությանը վտանգ չկա»։