Երևան-Մեղրի ճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

2023թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին միմյանց էին բախվել ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «Ռենաուլտ» մակնիշի՝ կցորդիչով բեռնատարը և Երևան քաղաքի 58-ամյա բնակչի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել էին, իսկ 2001թ․ ծնված մեկ ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» Բ/Կ:

«Ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայով Ձորի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի վիճակը, ըստ ԲԿ-ից ստացված տեղեկատվության, շարունակում է գնահատվել ծանր։

Քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալներով բոլոր տուժածները հարազատներ են՝ ընտանիքի անդամներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։