Զապորոժիեի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում ջրի արտահոսք է գրանցվել․ «Էներգոատոմ»

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Զապորոժիեի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկը «տաք» վիճակի բերելու հետևանքով ռեակտորի առաջին շղթայից ջրի  արտահոսք է գրանցվել դեպի երկրորդ բլոկ։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Էներգոատոմի» մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երրորդ շոգեգեներատորի ամբողջականության խախտման պատճառով, որը տեղակայված է բլոկի հերմետիկ պատյանում։ Սկսվել է ԶԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի տեղափոխումը «սառը անջատման» վիճակի։

Ընկերությունից վստահեցրել են, որ ջրի արտահոսքի հետևանքով շրջակա միջավայր ճառագայթային արտանետում չի եղել։

«ՆԱԷԿ «Էներգոատոմի» նախագահ Պետր Կոտիի խոսքով՝ ռուսները միտումնավոր վնասել են 4-րդ էներգաբլոկի սարքավորումները, ինչը հանգեցրել է ճառագայթման տարածման գործող հինգ ֆիզիկական արգելքներից արդեն երեքի ամբողջականության խախտմանը։ Նա ընդգծել է, որ միջադեպին մասնակից բոլոր նրանք, ովքեր շարունակում են կատարել «Ռոսատոմի» հանցավոր հրամանները և ծանր վիճակի են բերել Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր էներգաբլոկների սարքավորումները, ատոմակայանի ապաօկուպացումից հետո պատասխանատվության կենթարկվեն։