Անհրաժեշտ են հստակ քայլեր․ Միրզոյանը ԱՄէ ԱԳ նախարարին է նորկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչությունն առերեսվում է սննդի, դեղորայքի սուր պակասին, իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձինք և 9000 հղի կանայք զրկված են հրատապ բժշկական աջակցությունից:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը: Ուստի, նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և ԱՄԷ միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ նշելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը: