Microsoft-ն այլևս չի երկարաձգի ՌԴ-ում իր լիցենզիաները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Microsoft-ը, որի արտադրանքը շարունակում է օգտագործել Ռուսաստանում կորպորատիվ հաճախորդների 70-90%-ը, հայտնել է, որ ընկերության արտադրանքի և լուծումների լիցենզիաները կգործեն մինչև սեպտեմբերի վերջ և այլևս չեն երկարաձգվի։

«Microsoft-ը դադարեցնում է Ռուսաստանում նոր ապրանքների թողարկումը, ծառայությունների վաճառքը և իր գործունեության շատ այլ ասպեկտներ՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատժամիջոցներին համապատասխան»,- Forbes-ին ասել են ընկերությունից:

Թարմացումներ ստանալու անկարողությունը կնվազեցնի կորպորատիվ ցանցերի ընդհանուր անվտանգությունը և մեծ խթան կծառայի հաքերների համար՝ ուժեղացնելու իրենց գործունեությունը, նշում են փորձագետները:

Նրանց կարծիքով՝ հնարավոր չի լինի «անխափան» անցնել ռուսական անալոգայիններին. օգտատերերը պետք է ընտելանան նոր հավելվածներին և ինտերֆեյսերին, վերակառուցեն բիզնես գործընթացները, իսկ ՏՏ մասնագետները պետք է ռուսական լուծումներով նոր զուգահեռ ենթակառուցվածք գործարկեն։