ՀՔԾ-ն պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին հաղորդում է ստացել

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Հ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ Հ. Հ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ քննիչի կողմից կատարված խուզարկությունների ընթացքում առգրավվել են մի շարք իրեր, այդ թվում` իր անձնագիրն ու 7 հեռախոսաքարտ: Սակայն, ըստ Հ. Հ.-ի, քրեական գործի հետագա քննության ընթացքում առգրավված անձնագիրն ու հեռախոսաքարտերը քրեական գործին չեն կցվել, իրեն չեն վերադարձվել և չպարզված հանգամանքներում կորել են:

Բացի այդ, Հ. Հ.-ն հայտնել է, որ խուզարկություն կատարած քննիչն ու նշված գործողությանը մասնակցած ոստիկանության մի շարք աշխատակիցներ վերցրել են իրեն ու ընտանիքի անդամներին պատկանող 4 բջջային հեռախոսները, սակայն դրանք չեն արձանագրել համապատասխան քննչական գործողության ընթացքում, և մինչ օրս անհայտ է դրանց գտնվելու վայրը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ ՔԿ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: