Yandex-ի հիմնադիր Արկադի Վոլոժը հանդես է եկել Ուկրաինայում պատերազմի դեմ

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը 2022 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ իր դիրքորոշումն է ներկայացրել Ուկրաիա ՌԴ ներխուժման և պատերազմի վերաբերյալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կտրականապես դեմ եմ Ռուսաստանի բարբարոսական ներխուժմանն Ուկրաինա, որտեղ ես, ինչպես շատերը, ունեմ ընկերներ և հարազատներ։ Ինձ սարսափեցնում է այն փաստը, որ ամեն օր ռումբեր են թռչում ուկրաինացիների տների վրա»,- ասվում է Վոլոժի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ինքը 2014 թվականից չի բնակվում Ռուսաստանում, հասկանում է, որ «երկրի գործողությունների համար պատասխանատվության բաժին ունի»։

«Շատ պատճառներ կային, թե ինչու էի ես ստիպված լռել։ Դուք կարող եք վիճել իմ հայտարարության արդիականության, բայց ոչ դրա էության մասին։ Ես դեմ եմ պատերազմին»,- ասվում է հայտարարության մեջ։

Արկադի Վոլոժն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ լրագրողներն ուշադրություն են հրավիրել գործարարի անձնական կայքում հրապարակված կենսագրությանը։ Դրանում Վոլոժն իրեն ներկայացնում է որպես Ղազախստանում ծնված իսրայելցի ձեռնարկատեր: Կենսագրության մեջ Ռուսաստանը նշված չէ որպես երկիր, որտեղ նա ապրել և բիզնես է վարել։

2022 թվականի հունիսին Վոլոժը հայտնվել է եվրոպական պատժամիջոցների ցուցակում, որից հետո հեռացել է Yandex ընկերությունների խմբի տնօրենների խորհրդից և գործադիր տնօրենի պաշտոնից, ինչպես նաև խմբի միջազգային դուստր ձեռնարկություններում ղեկավար պաշտոններից։

Էմմա Չոբանյան