ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սևաստոպոլի վրա ԱԹՍ-ներով հարձակման մասին․ հաղորդվել է նաև Մոսկվայի ուղղությամբ գրոհի մասին

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ անցած գիշեր ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել բռնակցված Սևաստոպոլը, սակայն վնասազերծվել են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սևաստոպոլ քաղաքի մոտակայքում 2 անօդաչու թռչող սարքեր խոցվել են հերթապահության ժամանակ, ևս 9-ը առանց թիրախին հասնելու՝ կործանվել են Սև ծովում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զոհեր և ավերածություններ չկան։

Պաշտպանության նախարարությունը նաև մանրամասներ է ներկայացրել Մոսկվայի վրա երկու անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ գիշերային հարձակման մասին, ինչի մասին ավելի վաղ գրել էր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Գործակալության տվյալներով՝ մեկ անօդաչու թռչող սարքը կործանվել է Կալուգայի մարզի Մալոյարոսլավսկի շրջանի երկնքում, մյուսը՝ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի երկնքում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ևս հայտնել է, որ այս գիշեր երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել քաղաքը, սակայն խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

«Գիշերը, ժամը մոտավորապես 4-ին, հակաօդային պաշտպանությունը խոցել է քաղաքի ուղղությամբ թռչող երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր, մեկը՝ Կալուգայի մարզում, մյուսը՝ Կենտրոնական օղակաձև ճանապարհի տարածքում»,- գրել է նա Telegram-ում։