Քննարկվել է հայ-ամերիկյան ռազմական գործակցության հարցը
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:
Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հիմնական խնդիրները և առաջիկա անելիքները: Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կարևորությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման և միջազգային խաղաղության աջակցության գործողություններին մասնակցելու համար փոխգործունակ կարողությունների ստեղծման ոլորտներում: