Նորվեգացի ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը ռուսական ակումբների հետ ու հեռացել՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումների պատճառով

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Ռոստով» ֆուտբոլային ակումբի նորվեգացի կիսապաշտպան Մատիաս Նորմանը, որը հանդես էր գալիս նաև Մոսկվայի «Դինամո»-ում, միակողմանի խզել է պայմանագիրը ֆուտբոլային ակումբների հետ և հեռացել Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է «Դինամո»-ի գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ պայմանագրի խզման պատճառը հուլիսի 30-ին և օգոստոսի 1-ին «Մոսկվա Սիթիի» վրա ԱԹՍ-ներով հարձակումներն են։

«Նորմանը «Ռոստով» և «Դինամո» ակումբներ պայմանագրերի խզման հայտարարություն է ուղարկել։ Նա հեռացել է երկրից «Մոսկվա Սիթիի» վրա անօդաչուների հարձակման իրավիճակի պատճառով։ Անդրադառնալով այս հանգամանքներին՝ նա երկրից հեռացել է, իբր, անվտանգության նկատառումներով։ Մենք համաձայն չենք նրա դիրքորոշման հետ, «Ռոստովի» հետ միասին կդիմենք արբիտրաժային դատարան»,- ասել է Պիվովարովը։

Նա նաև հավելել է, որ Նորմանը բնակվել է «Մոսկվա Սիթիի» մոտ, բայց դա եղել է նրա ընտրությունը։

Ըստ Պիվովարովի՝ ֆուտբոլիստն օգտագործել է իրավիճակը որպես պատրվակ՝ պայմանագիրը խզելու և ակումբից անվճար հեռանալու համար։ Պայմանագրի ժամկետը «Դինամոյի» հետ ավարտվում է հաջորդ շաբաթ։

Էմմա Չոբանյան