Հավայան կղզիներում անտառային հրդեհները շուրջ 4 տասնյակ մարդու կյանք են խլել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Առնվազն վեց մարդ է զոհվել Մաուի կղզու հրդեհների հետևանքով, որը Հավայան արշիպելագի ամենամեծ կղզիներից է և հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հրդեհներն առաջանում են ինտենսիվ շոգից և երաշտի հետևանքով, իսկ կրակի արագ տարածմանը նպաստում է «Դորա» փոթորիկը, որը մոլեգնում է Խաղաղ օվկիանոսի կղզիներից հարյուրավոր կիլոմետրեր դեպի հարավ:

Շոգ եղանակը, որն այլ գործոնների հետ միասին առաջացել է մոլորակի կլիմայի փոփոխությամբ, այս ամառ հաստատվել է ԱՄՆ բազմաթիվ նահանգներում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում։

Հավայան կղզիներում անտառային հրդեհներն ավելի փոքր ծավալի են, քան Կալիֆորնիայում և ԱՄՆ-ի մայրցամաքի այլ նահանգներում, բայց տեղացիներն ասում են, որ նախկինում նման բան չեն տեսել:

«Ես չեմ ուզում դրամատիկ լինել, բայց չեմ կարծում, որ նման բան երբևէ տեղի է ունեցել Մաուիում։ Անսովոր է, որ հրդեհներն ընդգրկել են այդքան տարածք, դրանք ամբողջ կղզում են»,- AFP-ին ասել է սերֆինգի տեղական դպրոցի ղեկավարը:

Ավերածությունների մեծ մասը տեղի է ունեցել Լահայնա քաղաքում, որտեղ շատ շենքեր ավերվել կամ վնասվել են հրդեհի հետևանքով: ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ փրկել են 12 տեղացիների, ովքեր իրենց նետել են օվկիանոս՝ հրդեհներից փրկվելու համար:

Հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և հեռախոսային կապի, շատերը ստիպված են եղել տարհանվել։ Շուրջ 4,000 մարդ փորձում է լքել կղզին, որը զբոսաշրջության հայտնի վայր է:

Մի քանի հրդեհ է բռնկվել «Մեծ կղզում», որտեղ գտնվում է Հավայան կղզիների նահանգի մայրաքաղաք Հոնոլուլուն։

NBC News-ի հաղորդմամբ՝ հրդեհների հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվել, 11 հազար մարդ լքել է իր տունը։