Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում էլեկտրական շչակ է գործարկվելու
Օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց
ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու է
«Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական
ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրերի էլեկտրական շչակները. տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։