120.000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի և բնաջնջման իրական վտանգի առջև․ Հասմիկ Հակոբյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի «Արձագանքող խորհրդարաններ կայուն եւ բարգավաճ ԱՍԵԱՆ-ի համար» խորագրով 44-րդ գագաթնաժողովին ԱՍԵԱՆ-ի ԽՎ-ում` որպես դիտորդի թեկնածու առաջին անգամ մասնակցելու համար օգոստոսի 5-8-ը Ջակարտայում է գտնվել Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Իր ելույթում պատգամավորը, մասնավորապես, նշել է.

«Պարո’ն նախագահ,

Մեծարգո’ ներկաներ,

Գործընկերնե’ր,

Թույլ տվեք նախ երախտագիտությունս հայտնել Ինդոնեզիային` որպես Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ներկայիս նախագահող եւ անձամբ խոսնակ Պուան Մահարանիին եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզայմերյանտիին, ինչպես նաեւ բոլոր անդամ երկրներին այսօր այս լսարանին դիմելու հնարավորության համար: Պատիվ է այսօր այստեղ գտնվել որպես հյուր:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Արդյունավետ համագործակցություն ունենալու նպատակով այս տարի ՀՀ Ազգային ժողովը նույնպես դիմել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:

Այս օրերին աշխարհը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Այս առումով ես կցանկանայի ընդգծել խաղաղության եւ կայունության կարեւորությունն ու հակիրճ ներկայացնել ձեզ Հարավային Կովկասի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Հարգելի’ գործընկերներ,

Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ` քննարկելով մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը եւ փորձում է բարեխղճորեն բանակցել հարեւանների հետ` չունենալով տարածքային պահանջներ վերջիններիս նկատմամբ:

Սակայն սա շատ բարդ գործընթաց է, քանի որ Ադրբեջանը, ցավոք, փոխադարձ համագործակցելու մտադրություն չունի: Ընդհակառակը, վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ հարձակում է գործել Հայաստանի տարածքի վրա, իսկ 2022 թվականի դեկտեմբերից ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը` միակ կենսական ուղին, որը կապում է հայաբնակ Լեռնային Ղարաբաղն աշխարհի այլ տարածքների հետ: Իրավիճակն արագորեն վատթարանում է, 120.000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի եւ բնաջնջման իրական վտանգի առջեւ: Այս գործողությունը հակասում է փետրվարի 22-ին եւ հուլիսի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող կարգերին:

Այնուամենայնիվ, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակին: Մենք համոզված ենք, որ երկարատեւ խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն ցուցաբերեն անդրադառնալու հակամարտության բուն պատճառին, եւ այդպիսով մենք լուծումը տեսնում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդրի լուծման մեջ` ներկայացուցիչների եւ Ադրբեջանի կառավարության միջեւ միջազգային մեխանիզմով բանակցությունների միջոցով:

Տիկնա’յք եւ պարոնա’յք,

Հայաստանը ներգրավված է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների եւ հապաղումների հասնել Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների կարգավորման, եւ հուսով ենք, որ Թուրքիան նույնպես նման պատրաստակամություն կցուցաբերի:

Հարգելի’ գործընկերներ,

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ մաղթել արդյունավետ քննարկումներ առաջիկա օրերին: Շնորհակալություն»,- եզրափակել է Հասմիկ Հակոբյանը: