Արայիկ Հարությունյանի պահանջը Փաշինյանին․ ցեղասպանության վտանգը մեծանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև, երեկ երեկոյան հրատապ ուղերձի ընթացքում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով պաշտոնական Երևանին և միջազգային դերակատարներին գործուն քայլերի դիմել։ Ստեփանակերտի ակնկալիքն է, որ Երևանը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու սցենարին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ տեղեկացնելով, թե քննարկումներ են իրականացնում կառուցի մշտական անդամների հետ։

Մեկ օր անց պաշտոնական Երևանը դեռևս ուղիղ չի անդրադարձել Արցախի նախագահի կոչին։ Factor TV-ին ԱԳՆ աշխատակազմից հայտնեցին, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրվա ընթացքում տարբեր հեռախոսազրույցներ է ունենում այլ երկրների գործընկերների հետ, որոնց ընթացքում խոսվում է Արցախում տիրող իրավիճակի մասին, ընդգծվում Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապ անհրաժեշտությունը։

Փաշինյանի ղեկավարած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, ըստ էության, առայժմ հրաժարվում են քաղաքական դիրքորոշում հայտնել։ Խմբակցության ղեկավարն ու քարտուղարը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին, իսկ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հրաժարվեց հարցերի պատասխանել՝ առաջարկելով դիմել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որի նախագահը ևս զանգերն անարձագանք է թողնում։

Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը, սակայն նա այս գործընթացի մեկնարկն անհամատեղելի է համարում Ստեփանակերտի վարած արտաքին քաղաքականության հետ։

Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին դիվանագիտական աղբյուրները Factor TV-ն հայտնել էին, որ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում Անվտանգության խորհրդի նախագահողի հայտարարության ընդունումը: Ռուսաստանի Դաշնությունը վերջին պահին առաջարկել էր մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել:

Արմեն Հովհաննիսյանը շեշտում է՝ եթե Հայաստանը հիմա դիմի Անվտանգության խորհուրդ, Մոսկվան նույնպիսի սցենար է իրականացնելու։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ևս ընդգծել էր, որ միանշանակ չէ Անվտանգության խորհրդի կողմից որոշման ընդունումը։

Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունները գործուն քայլերի չեն դիմում ԱԽ-ում հաջողության հասնելու համար։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով, որպեսզի հայկական կողմն այդ հարթակում հաջողությունների հասնի, Երևանը պետք է փոխի իր սկզբունքները և հայտարարի Արցախի ինքնորոշման անհրաժեշտության մասին։

Արցախի իշխանությունները, միաժամանակ, ակնկալում են, որ Երևանը միջազգային գործընկերների հետ քննարկումներ կանցկացնի նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ գործընթացներ սկսելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան