Պուտինն առաջարկել է ԵԽ-ին չծանուցել ՌԴ-ում ռազմական դրություն մտցնելու և այն վերացնելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որը վերացնում է երկրում ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու կամ դադարեցնելու մասին ԵԽ գլխավոր քարտուղարին ծանուցելու անհրաժեշտությունը։ Փաստաթուղթը հրապարակվել է Պետդումայի տվյալների բազայում, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ փոփոխությունները կատարվում են ռազմական և արտակարգ դրության դաշնային սահմանադրական օրենքներում։ Գործող նորմերի համաձայն՝ երկրում ռազմական դրություն կամ արտակարգ դրություն մտցնելիս Ռուսաստանը պետք է ծանուցի ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներին ռուսաստանցիների իրավունքների և ազատությունների սահմանափակման առումով միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից հետ կանգնելու մասով։ Սա պարտավորություն է, որը  համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին։

Պուտինն առաջարկում է օրենքից բացառել կոնվենցիայի հիշատակումը և ԵԽ գլխավոր քարտուղարին տեղեկացնելու մասին կետը։ Որպես պարզաբանում նշվում է, որ 2022 թվականի մարտի 16-ից այդ կոնվենցիան, ինչպես նաև Ռուսաստանի կողմից վավերացված կից արձանագրությունները դադարել են գործել ՌԴ-ի նկատմամբ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին Եվրոպայի խորհուրդը դատապարտել էր Ուկրաինա Ռուսաստանի նեխուժումը։ ԵԽ Նախարարների կոմիտեն կասեցրել էր Ռուսաստանի ներկայացուցչությունը կազմակերպությունում։ Ի պատասխան՝ ՌԴ-ն դուրս է եկել Եվրոպայի խորհրդից։

Էմմա Չոբանյան