Ռուսական «Առաջին ալիքի» նախկին հաղորդավար Մարինա Օվսյաննիկովային ցանկանում են զրկել ծնողական իրավունքից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվայի դատարան հայց է ներկայացվել «Առաջին ալիքի» նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովային ծնողական իրավունքից զրկելու պահանջով։ Այս մասին հայտնել է Mediazona պորտալը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների պորտալի տվյալների բազայում հայտնված գործի նյութերից երևում է, որ Օվսյաննիկովայի նախկին ամուսինը՝ Russia Today լրատվականի աշխատակից Իգոր Օվսյաննիկովը, հայց է ներկայացրել դատարան։ Նախկին ամուսիններն ունեն որդի և դուստր։ Քաղաքացիական գործի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Mediazona-ն հիշեցնում է, որ 2023 թվականի հունվարին Շչերբինսկի շրջանային դատարանը մասամբ բավարարել է Իգոր Օվսյաննիկովի հայցը, որով նա խնդրել էր նախկին կնոջը զրկել գրանցումից այն բնակարանում, որտեղ նա ապրում է իրենց երկու երեխաների հետ։

Մարինա Օվսյաննիկովայի անունը լայնորեն հայտնի դարձավ, երբ 2022 թվականի մարտին նա «Առաջին ալիքի» լրատվական թողարկման ժամանակ հակապատերազմական պաստառով հայտնվեց կադրում։ Այս ակցիայից հետո նա լքել է Ռուսաստանը, մի քանի ամիս աշխատել Գերմանիայում։ Ավելի ուշ Օվսյաննիկովան վերադարձել է Մոսկվա և մասնակցել մի քանի հակապատերազմական ակցիաների։ Նա երեք անգամ տուգանվել է բանակը «վարկաբեկելու» հոդվածով։