Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է կնքել թուրքական Baykar-ի հետ՝ ԱԹՍ-ների արտադրությունը տեղայնացնելու համար

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է ստորագրել թուրքական Baykar Tech պաշտպանական ընկերության հետ՝ երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տեղայնացնելու համար։ Այս մասին հայտնել  է Սաուդյան Արաբիայի պետական ռազմական արդյունաբերական գերատեսչությունը (SAMI) թվիթերյան հարթակում, գրում է Gercek news-ը։

Նշվում է, որ այս համաձայնագիրը «բարձրացնելու է SAMI-ի դերն ազգային պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և տեղական կարողությունների ամրապնդման գործում»։

Այս համաձայնագիրը համարվում է որպես Թուրքիայի պատմության մեջ պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանման ամենամեծ պայմանագիրը: Ակնկալվում է, որ պայմանագիրը դռներ կբացի թուրքական պաշտպանական արդյունաբերության այլ ընկերությունների համար՝ բազմաթիվ ապրանքներ Սաուդյան Արաբիա արտահանելու համար:

Էր Ռիադում տեղի է ունեցել նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառման ընթացքում թուրքական Baykar-ը, ASELSAN-ը և Roketsan-ը նոր համաձայնագրեր են ստորագրել Սաուդյան Արաբիայի ընկերությունների հետ:

Baykar-ը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել SAMI-ի հետ տեղական արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման համար, իսկ ASELSAN-ը և Roketsan-ը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել NCMS ընկերության հետ, որն աշխատում է երկրում տեխնոլոգիաների տեղայնացման ուղղությամբ։

Էմմա Չոբանյան