Ռուսական մարտավարական ավիացիայի արդյունավետությունը նվազել է․ Բրիտանիայի հետախուզություն

Լուրեր

08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ ռուսական օդուժը շարունակում է մեծ ռեսուրսներ օգտագործել Ուկրաինայում ցամաքային գործողություններին աջակցելու համար, սակայն առանց նշանակալի օպերատիվ ազդեցության, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամառվա ընթացքում ռուսական մարտավարական ինքնաթիռները սովորաբար օրական ավելի քան 100 թռիչք էին կատարում, սակայն ուկրաինական հակաօդային պաշտպանության սպառնալիքի պատճառով թռիչքները գրեթե միշտ սահմանափակվում էին Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքով, ասվում է հետախուզության ամփոփագրում։

Ռուսաստանը փորձել է լուծել այս խնդիրը՝ ավելի ու ավելի շատ օգտագործելով ազատ անկման ռումբեր՝ պլանավորող սարքավորումներով, որոնք մեծացնում են հեռահարությունը։ Ինքնաթիռները կարող են նման ռումբեր նետել թիրախից բավականին հեռու, սակայն հարվածի ճշգրտությունը միշտ չէ, որ երաշխավորված է։

Ըստ բրիտանական ռազմական հետախուզության ՝ Ուկրաինայի հարավում հարձակման սկզբում ռուսական հարվածային ուղղաթիռները արդյունավետ էին , այնուամենայնիվ, վերջին շաբաթներին դրանց արդյունավետությունը նվազել է: