Ստրասբուրգում ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով Ադրբեջանում դադարեցնել բռնաճնշումները

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Եվրոպայում ադրբեջանցի քաղբանտարկյալների կազմակերպությունը՝ ՝AND-ն, Ստրասբուրգի կենտրոնական հրապակարում բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջով ազատ արձակել Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին ու դադարեցնել բռնաճնշումները երկրում։ Ցուցարարները բարձրացրել են Ադրբեջանում քաղբանտարկյալների, այդ թվում՝ անցյալ ամիս ձերբակալված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության ղեկավար Գուբադ Իբադօղլուի լուսանկարները, գրում են ադրբեջանական աղբյուրները։

AND շարժման առաջնորդ Գանիմատ Զահիդի խոսքով՝ «Ադրբեջանում բռնաճնշումները չեն դադարում»։

«Վերջին շրջանում բռնաճնշումների նոր ալիք է բարձրացել։ Գրեթե ամեն օր տեղեկություններ ենք ստանում ոստիկանություն կանչերի, կալանավորումների, ձերբակալությունների, շինծու մեղադրանքներով նոր հավանական անձանց բանտարկության մասին։ Ադրբեջանական հանրության մոտ զայրույթ առաջացնող դեպքերից մեկը հայտնի գիտնական-տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի կալանավորումն է, որը նաև երկրի ամենավառ ընդդիմադիր քաղաքական գործիչներից է»,- ասել է Զահիդը։

Քաղէմիգրանտ «Ազադլըք» թերթի խմբագիր Ռահիմ Հաջիևի խոսքով էլ՝ Իբադօղլուի կալանքն առաջացրել է առաջադեմ հանրության վրդովմունքը։

«Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է կոռուպցիայի փաստերը բացահայտելու համար»,- ասել է Հաջիևը։

Ցույցի մասնակիցները նաև կոչ են արել Ադրբեջանում բռնաճնշումների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպել եվրոպական այլ քաղաքներում։

Հավելենք, որ ադրբեջանցի իրավապաշտպանների վերջին տվյալներով՝ երկրում 204 քաղաքական բանտարկյալ կա։

Էմմա Չոբանյան