Ամենակարևոր կետը խաղաղապահների իրականացնելու առումով չի կատարվում. Հարությունյանը՝ միջանցքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Եռակողմ հայտարարությունը, որն առաջին փուլում ծանր ընկալվեց, հենց այն հենման կետն էր, կամ այն հնարավորությունը, ինչը թույլ էր տալիս մեզ պայքարելու մեր ինքնորոշման համար։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ խաղաղապահների գործունեությանն ու նրանցից ակնկալիքներին:
ԱՀ նախագահի խոսքով՝ ոչ պակաս կարևոր էր նաև միջանցքը:

«Եռակողմ հայտարարության կետերի նպատակն Արցախը պահպանելն է։ Այսօր կարծես ոչ մի կետ չի պահպանվում: Մեր պաշտպանության բանակի կողմից պաշտպանվող շփման գծում միայն շատ մեծ է խաղաղապահների դերը, որոնք կանխում են սրացումները և այլն: Այսօր ունենք որոշակի կայունություն այդ առումով և մենք պարտավոր ենք շնորհակալ լինել, բայց մյուս կողմից էլ ֆիքսենք, որ գլխավոր կետերից մեկը՝ Լաչինի միջանցքն է, որը խաղաղապահների առումով չի կատարվում։ Դրա համար ես բազմաթիվ նամակներ ունեմ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը, նախագահին՝ խնդրանքներ, կոչեր: Ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Նախագահ Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ սա նաև հետևանք է ռուս-ուկրաինական պատերազմի։

«Ռուսաստանի արտաքին բլոկը մեղադրում է Հայաստանի իշխանություններին, կոնկրետ՝ վարչապետին, որ դա հետևանք է նրա կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանին, որ եռակողմ պարտավորության կետերից մեկն է և անկախ իրավիճակից պետք է Ռուսաստանը կատարի։ Երկուսն էլ իրականությանը մոտ են, բայց նաև ես նշեցի երրորդը, որի մասին չի խոսվում, չի բարձրաձայնվում. այսօր դա նաև այն փակուղին է, որը առաջացել է Հայաստան-Ադրբեջան ենթակառուցվածքների վերագործարկման կամ նորերի կառուցման առումով»,- մանրամասնել է ԱՀ նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանն այդ հանգամանքն օգտագործում է և շարունակում ճնշումն Արցախի ժողովրդի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։