Կյանքը փրկող դեղատեսակների սղություն ունենք. ԱՀ նախագահը՝ Արցախի հումանիտար ճգնաժամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

«Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է։ Առողջապահության բնագավառում մենք ունենք դեղորայքի լուրջ պակաս։ Դեղատներում ունենք կյանքը փրկող դեղատեսակների սղություն։ Տարբեր քրոնիկ հիվանդություններից մահվան դեպքերի աճը շարունակվում է։ Օրինակ, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաներն ու քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք, որոնց առողջական վիճակը վատանում է թերսնման, սթրեսի և այլ պատճառներով»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահը հիշեցրել է, որ ինքն Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը գոնե հումանիտար աջակցություն կտրամադրի աղետի պայմաններում։

Հարությունյանն Արցախի արձանագրել է, որ Հայաստանը դրան առաջինն է արձագանքել՝ ուղարկելով հումանիտար օգնություն, որով բեռնված բեռնատարները կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի , քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հարությունյանը նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով քայքայվել է Արցախի տնտեսությունը, որը վերականգնելու համար տասնամյակներ են պետք լինելու․ «Այսինքն՝ մենք ականատես ենք լինում ցեղասպանության, որի առումով քայլեր պլանավորում ենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։