Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ցուցիչ է, թե ինչպես են վարվելու մնացածների նկատմամբ. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Ադրբեջանի ցանկացած առաջարկության հիմքում պետք է դիտվի անվտանգությունը։ Վագիֆ Խաչատրյանի դեպքը դրա վառ ապացույցներից է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ անվտանգային առումով ռիսկային է։ Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված և ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դեպքին:

«Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ամենածանր հոդվածներով փորձում են մեղադրել․ պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է»,- ընդգծել է Արցախի նախագահը։
Հարությունյանի խոսքով` եթե Ադրբեջանում կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախում ապրող ցանկացած քաղաքացու այդ մեղադրանքը կարող են առաջադրել:

Անդրադառնալով իրենց ձեռնարկած քայլերին` Հարությունյանը նշել է. «Մենք փորձում ենք ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջոցով տեղեկություններ ունենալ, կարծես առողջական առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ ծանր վիճակ է, դրա համար էր տեղափոխվում Երևան, դրա համար մենք պայքարելու ենք, որ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շաըտ կարևոր է, հետագա մեր բոլոր շփումներում, քայլերում դա հիմք ենք ընդունելու. Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հենց այն ցուցիչն է լինելու, թե ինչպես են փորձելու հետագայում վարվել մնացածի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առևանգվել է Լաչինի միջանցքի տարածքում տեղակայված ապօրինի անցակետից։ Ադրբեջանում նրան շինծու մեղադրանք են առաջադրել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։