Մենք անառակ զավակ չենք. Հարությունյանը՝ Փաշինյանի Արցախին հատկացվող միջոցների մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

2023-ին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվել է 136 մլրդ դրամ, բայց հաշվենք, որ դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղել ենք Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը: Այս մասին օգոստոսի 6-ին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իհարկե, մենք շնորհակալ ենք, որովհետև այն վարկերը, որ տրամադրել է Հայաստանի բանկային համակարգն Արցախի տնտեսությանը, պետությանը, ՀՀ կառավարությունը վերցրել է: Մենք այդ գումարներն ուղղում ենք միայն սոցիալական ուղղվածության:
Մենք մինչև 2022-ի շրջափակումը ունեցել ենք հարկային մուտքերի այնպիսի ցուցանիշ, որը հավասարվել էր 2019-ին: Մեր սեփական մուտքերը անցել էին 45 մլրդ-ից, և արդեն վերականգնվում էր Ացրախի տնտեսությունը, բայց շրջափակումը ոչ միայն դադարեցրեց, այլ քանդեմ մեր ողջ տնտեսությունը: Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցության և նաև միջազգային աջակցության, անհնարին է լինելու գոյատևել: Չկա տնտեսություն Արցախում, բոլորը համարյա գործազուրկ են»,- նշեց Արցախի նախագահը:

Հարությունյանի հավաստմամբ՝ մոտ 12 մլրդ դրամ հատկացվել է միայն բնակարանային ծրագրերի համար. «Մեր նպատակն է եղել 4 հազար ընտանիքների ապահովել բնակարանով, որի մոտ կեսը Ստեփանակերտում, հենց այդ ռեսւորսներով է իրականացվել: Մոտ 5 մլրդ դրամ տրվել է երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերելու համար:

Այն ընկերությունը Ստեփանակերտում, որի հետ փոխկապացված եմ՝ նախկին Գինու գործարանը, միայն պատերազմից հետո 1,5 տարվա գործունեության արդյունքում պետությանը վճարել է մոտ 900 մլն դրամ:

Մենք չենք հասկանում, որ վարկաբեկելով Արցախի իշխանություններին, կառավարության ղեկավարներին, արժեզրկելով նրանց դերը ընդհանուր այս իրավիճակում, դա հենց պետության կազմաքանդումն է: Ես պատրաստ եմ ցանկացած հաշվետվություն թափանցիկ ներկայացնել»,- ընդգծեց Արցախի նախագահը:

Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Հայաստանի կառավարությանն իր աջակցության համար, ապա կոչ արեց չկասկածել, թե այդ գումարները օգտագործվում են անտեղի:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա՛» ստեղծագործությունը՝ նշելով. «Երբ մայրը մեղադրում է, երբ անառակ որդին փորձում է փոխհատուցել մորը իր արածների համար…

Մենք անառակ զավակ չենք, մենք շնորհակալ ենք, մենք մեր դիմադրելով, Արցախում ապրելով՝ ոչ միայն մեր պարտքն ենք տալիս հայրենիքին՝ մայր Հայաստանին, Սփյուռքին, այլև մարդկությանը: Մենք այդպես ենք հատուցում մեզ ուղղված միջոցները»,- նշեց Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։